Բաժիններ՝

ԱՄՆ-ը ձգտում է Չինաստանից հասնել իրանական նավթի գնումների դադարեցման. Մնուչին

ԱՄՆ-ի իշխանությունները կոնսուլտացիաներ են վարում Չինաստանի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի դադարեցվեն Իրանից նավթի մատակարարումները ՉԺՀ-ին: Հունվարի 12-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ Վաշինգտոնը ներկայում պատժամիջոցների սահմանման ճանապարհով նվազեցրել է այն եկամուտները, որոնք Իրանն ստանում է նավթի վաճառքից, «հավանաբար, ավելի քան 95 տոկոսով»: Մնուչինի խոսքով՝ ներկայում Իրանից նավթի մնացած արտահանման զգալի մասը բաժին է ընկնում Չինաստանին:

«Ես հանդիպեցի չինացի պաշտոնատար անձանց հետ: Նրանք ուղարկել են պատվիրակություն, որպեսզի հանդիպեն եւ դա քննարկեն մեզ հետ եւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ»,- հայտնել է նախարարը: Նրա խոսքով՝ Չինաստանի պետական ընկերություններն այլեւս իրանական նավթ են գնում:

Ինչպես նշել է Մնուչինը, ԱՄՆ-ը «սերտ փոխգործակցության» մեջ է Չինաստանի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի հասնի երկրին հիշյալ մատակարարումների լիակատար դադարեցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս