Բաժիններ՝

Ոստիկանության քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները միավորվել են. shamshyan.com

Հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, որոնցից մեկով լուծարվել են Ոստիկանության քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները, տեղեկացնում է
shamshyan.com-ը։

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, ով ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համակարգում ընդունված է որպես «օպերատիվնիկ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս