Բաժիններ՝

NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս

Ռուսաստանի Nordwind Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից, հունվարի 10-ին կոշտ վայրէջք է կատարել Անթալիայում: Այդ մասին հայտնել է թուրքական Airporthaber պորտալը, որը հետեւում է քաղաքացական ավիացիայի ոլորտի իրադարձություններին։

Պորտալի տվյալներով՝ A321-200 ինքնաթիռի օդաչուներն արտակարգ վայրէջք են խնդրել Անթալիայում օդանավի ծխոտման պատճառով: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռի շասսիներից մեկը հարվածից դեֆորմացրել է ֆյուզելաժը: Պորտալը հրապարակել է վնասված մասի լուսանկարը, որտեղ երեւում են դեֆորմացիան եւ օդանավի վնասված երեսվածքը:

Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս