Մանրակրկիտ զննում է իրականացվում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: «Դալմա Գարդեն» մոլը վաղը չի աշխատելու
«Դալմա Գարդեն» մոլը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից ելնելով՝ վաղը՝ հունվարի 10-ին, առևտրի կենտրոնը չի աշխատելու։
«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը կազմակերպել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։
Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Դալմա Գարդեն մոլում արտակարգ իրավիճակ էր, շենքում գտնվողները զանգվածաբար լքել են շենքը։
Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը նշել է՝ այն տեղեկություն, որ երկրաշարժ է նկատվել, իրականությանը չի համապատասխանում։ Նա նշել է, որ օպերատիվ խումբը ժամանել է առևտրի կենտրոն, որպեսզի մարդկանց տեղեկացնի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։