Մահացել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի մայրը
Սահմանադրական դատարանից տեղեկացնում են, որ մահացել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի մայրը՝ Քնարիկ Գյուլումյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ հունվարի 10-ին, ժամը 18:00-ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից։
ՍԴ դատավորների և աշխատակազմի անունից խորին ցավակցություն ենք հայտնում Գյուլումյանների ընտանիքին։
168.am-ի աշխատակազմը ցավակցում է Ալվինա Գյուլումյանին: