«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները». Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին Վլադիմիր Կարապետյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։

https://www.facebook.com/vladimir.karapetian.12/posts/10219145370619132

 

Տեսանյութեր

Լրահոս