Բաժիններ՝

Մարտական դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողը ամուսնացած էր, ուներ մեկ որդի. news.am

Հունվարի 6-ի կեսօրին պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում նախնական վարկածով ինքնասպանություն գործած 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողը ամուսնացած էր, 11-ամյա որդի ունի:

Համայնքապետի խոսքով՝ ընտանիքը Ռուսաստանից վերադառնալուց հետո վարձով բնակվում էր Բերդում, Գեղամ Խաչատրյանը մի քանի տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս