Բաժիններ՝

Իրանի ատոմային արդյունաբերությունը կաշխատի առանց սահմանափակումների եւ խաղաղ հունով. Ռոհանի

Իրանի ատոմային ծրագիրն իր կողմից պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլից հետո, որն ստանձնել էր միջուկային գործարքի շրջանակում, կկրի խաղաղ բնույթ: Հունվարի 8-ին այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։

«Միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլը կառավարության՝ կարեւոր քայլը դարձավ խաղաղ ատոմային ծրագրի զարգացման ճանապարհին»,- մեջբերում է նրա խոսքը նախագահի մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «Թեհրանն ամբողջ աշխարհին հայտարարել է, որ այսուհետեւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը ոչնչով սահմանափակված չէ»:

Հունվարի 5-ին իսլամական հանրապետությունը հայտարարել է 2015 թվականի միջուկային գործարքի կրճատման եզրափակիչ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում է, որ նա չի կատարելու ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալԳործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված սահմանափակումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս