Ստամբուլում տեղի կունենա «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը
Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է կունենա «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: նշյալ գազատարի միջոցով ռուսական գազը կարտահանվի Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Գազատարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայում է գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Նշենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: