Բաժիններ՝

Թեհրանում, ամենայն հավանականությամբ, «շատ ամերիկացիներ սպանելու» նպատակ չէին դրել. CNN

Իրանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Այս գնահատումը բերված է հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։

Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ գրոհի նպատակն, ամենայն հավանականությամբ, այն չէր, որ «հնարավորինս շատ ամերիկացիներ սպանվեն»: Ինչպես արձանագրված է նյութում, հարվածը հասցվել է գիշերը, երբ ԱՄՆ-ի զինվորականները մեծավ մասամբ քնում են: Ինչպես կարծում են հեղինակները, ցերեկը հարվածելու դեպքում այն բանի շանսերը, որ ամերիկացիներից ոմանք կտուժեն, ավելի մեծ կլինեին:

Ինչպես նշում են CNN-ի վերլուծաբանները, Իրանի իշխանությունները, հավանաբար, մտադիր էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետել կոնֆլիկտի զգալի էսկալացիայի նվազագույն ռիսկով: Հեղինակները նաեւ չեն բացառում, որ Իրանի ղեկավարությունը կարող է գերագնահատել հանրապետության զինված ուժերի հնարավորությունները:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանը հրթիռահարված է հասցրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանի: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս