Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամի փոփոխություն նախատեսված չէ
«Զվարթնոց» օդանավակայնը հունվարի 8-ին Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռին սպասում է նախատեսված ժամին, այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Նախատեսված է, որ մեզ մոտ ժամանակին վայրէջք կկատարի Թեհրանից Երևան եկող օդանավը»,-ասաց Հովհաննիսյանը:
Երևանում վայրէջքի նախատեսված ժամը 15։00-ն է, Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա: Երևանից Թեհրան ինքնաթիռը մեկնել է հունվարի 8-ին ժամը 11։00-ին: Հետագա հնարավոր մանրամասներին ծանոթանալու համար Հովհաննիսյանը հորդորեց հետևել չվացուցակին: