Փոմպեոյին Իրանի վերաբերյալ հրապարակային լսումների են հրավիրել Կոնգրես
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հրավիրել է հունվարի 14-ին գալ Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային ունկնդրումների։
«Ունկնդրումների նպատակը (Կոնգրեսի) հսկողական գործառույթների կատարումն է Իրանի եւ Մերձավոր Արեւելքի խնդրով տարածաշրջանային ռազմավարության, այդ թվում՝ այն քաղաքականության եւ իրավաբանական հայտարարությունների նկատմամբ, որոնցով ղեկավարվել է գործադիր իշխանությունը՝ ռազմական ուժ գործադրելով Ղասեմ Սոլեյմանիի, շիա աշխարհազորայինների եւ Իրաքում ու տարածաշրջանում այլ թիրախների դեմ»,- ասված է Էնգելի՝ Փոմպեոյին հղված նամակում, որը կոմիտեն հրապարակել է իր կայքում:
Բացի դրանից, կոմիտեն ցանկանում է իմանալ, թե ինչու Է Թրամփի վարչակազմը կարծում, թե Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը եւ վերջերս իրականացված ավիահարվածները Թեհրանին կբերեն բանակցությունների սեղանի շուրջը եւ տարածաշրջանի լարվածության ապաէսկալացիայի»,- ասված է նամակում:
Փոմպեոն առայժմ չի պատասխանել հրավերին: Կոնգրեսում դեմոկրատները քննադատել են Սուլեյմանիի սպանությունը որպես վտանգավոր քայլ, որը տանում է տարածաշրջանում լարվածության էսկալացիայի եւ որն իարկանացվել է առանց Կոնգրեսի ծանուցման եւ նրա հետ կոնսուլտացիաների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: