Բաժիններ՝

Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց։

«Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել է նա իր Telegram-ալիքում:

Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել է Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել են դեսպանությունում, ավտիաաղետի պատճառ կարող էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները:
«Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով: Այժմ ահաբեկչության վարկածը բացառված է»,- ասված  է հաղորդագրության մեջ:

Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» Boeing-737 ինքնաթիռը: Ուկրաինայի ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել է 180 մարդ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Նա ընդհատել է ուղեւորությունը Օման եւ շտապ վերադարձել Կիեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս