Բաժիններ՝

Երկրաշարժեր Իրանում

4,9 եւ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Նրա տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին (Երեւանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, օջախը տասը կիլոմետր խորության վրա էր:
4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 03:19-ին (Երեւանի ժամանակով 07:19-ին): Էպիկենտրոնը գտնվում էր Բորազջան քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, օջախը նույնպես տասը կիլոմետր խորության վրա էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս