ԱՄՆ-ը երկրի ավիաընկերություններին արգելել է թռիչքներն Իրանի և Իրաքի օդային տարածքով
ԱՄՆ-ի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն արգելված են Մերձավոր Արեւելքի զգալի մասով, մասնավորապես, Իրանի, Իրաքի, Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ծանուցման մեջ։
Դիրեկտիվը տարածված է «Մերձավոր Արեւելքում ակտիվ ռազմական գործունեության եւ սաստիկ քաղաքական լարվածության» կապակցությամբ, որոնք կարող են բերել հաշվարկների հնարավոր սխալների եւ ոչ ճիշտ նույնականացման»:
Դիրեկտիվը վերաբերում է Միացյալ Նահանգների բոլոր ավիաընկերություններին, FAA-ի կողմից հավաստագրված բոլոր անձանց եւ ԱՄՆ-ում գրանցված ինքնաթիռների բոլոր գործարկուներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: