Զարիֆն Իրանի գործողությունները որակել է համաչափ պատասխան ԱՄՆ-ին
Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել է այն ռազմակայանին, որտեղից հարձակման է ենթարկվել զինվորականը: Հունվարի 8-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Իրանը ձեռնարկել է համաչափ գործողություններ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով այն ռազմակայանին, որտեղից վախկոտ հարձակում է կատարվել մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա»,- գրել է նա Twitter-ում:
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց «կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ», ընդգծել է Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: