«Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել». Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի ուղղությամբ, հայկական կողմի դիպուկահար կրակոցից զինծառայող-սահմանապահ է սպանվել»:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով. «Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»: