Բաժիններ՝

Կարգելվի Հայաստանից երրորդ երկրներ փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am-ում քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստ­­ված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ։

Ցանկում ներառված են հետևյալ ապրանքախմբերը՝

1. վառելափայտ՝ գերանների, ծղանների,ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով, ասեղնատերև տեսակներից, սաղարթավոր տեսակներից

2. անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած, կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած

3. փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս