Վթար Գորիս-Որոտան ավտոճանապարհին

Հունվարի 7-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից դեպի Որոտան գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է «Scania» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վարդան Խ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորին. առկա է վառելիքի արտահոսք առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031