Բաժիններ՝

«Ռոմա»-ն պարտվեց «Տորինո»-ին. Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալեց «Տորինո»-ին:

«Տորինո»-ի ֆուտբոլիստները հանդիպման հաշիվը բացեցին առաջին կեսի ավելացված 2-րդ րոպեին: Աչքի ընկավ Բելոտին: Վիճակագրությամբ առավելություն ուներ «Ռոմա»-ն, սակայն երկրորդ գնդակը խփեց «Տորինո»-ն: Նշանակված 11 մետրանոց հարվածը 56-րդ րոպեին անվրեպ իրացրեց նույն Բելոտին՝ դառնալով դուբլի հեղինակ: «Ռոմա»-«Տորինո» 0:2:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 35 միավոր: Հաջորդ հանդիպումը «գայլերը» կանցկացնեն հունվարի 12-ին՝ տանն ընդունելով «Յուվենտուս»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս