Բաժիններ՝

«Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ»․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, եւ Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս