Ryanair ավիաընկերությունը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը
Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ`Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.
Փարիզի «Օռլի» օդանավակայան, Transavia
Վիեննա, Wizz air
Վիլնյուս, Wizz air
Բեռլին, Ryanair
Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
Հռոմ, Ryanair
Միլան, Ryanair
Աթենք (Գյումրիից), Ryanair
Սալոնիկ, Ryanair
Ռիգա, Air Baltic։