«Ադրբեջանական կողմը այս հնարքը սովորել է հենց հայերից». Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Լրագրող Դիանա» անունով ֆեյքին պետք է փնտրել Ադրբեջանում։ Երկու օր առաջ էլ եմ նշել այս մասին, երբ գրում էի, որ ադրբեջանցիները կեղծ տեղեկատվություն են տարածում՝ վերագրելով ՀՀ վարչապետին իբր ԱՄՆ-ին արված շնորհավորանք Ղասեմի սպանության առնչությամբ։

Հիմա փորձեմ մանրամասնել։

Տեղեկատվական պատերազմներում օգտագործվող այս տակտիկական հնարքը (տարածել ապատեղեկատվություն՝ հղելով գոյություն չունեցող սոցիալական էջի կամ ժամեր առաջ բացված ֆեյքի) ունի առնվազն 6 տարվա վաղեմություն մեր հակամարտության պատմության դեպքում։ Ընդ որում առաջին անգամ կիրառել է այն հայկական կողմը դեռ 2014թ.-ին՝ ժամանակի ուժեղ Ինստիտուտներից մեկում մանրամասն մշակվելուց հետո։ Ունեցել է հոյակապ արդյունք։ Հետո արվել է այլ անգամներ ևս։

Ադրբեջանական կողմը այս հնարքը սովորել է հենց հայերից ու սկսել կիրառել, եթե չեմ սխալվում, 2017թվականից ու շարունակում է փաստորեն առ այսօր։

Որպեսզի ասածս ավելի պարզ լինի հատկապես մասնագետների համար, կարելի է ԱՀ պաշտպանության նախարարության կայքից ներբեռնել «Azərbaycan Ordusu» թերթի մի քանի համար ու ուսումնասիրել, թե ինչպես է տարածվում ապատեղեկատվություն հայկական բանակի մասին հիմնականում ադրբեջանական ներքին լսարանի և բանակի զինծառայողների համար ու թե ինչպիսի կեղծ հայկական անուն ազգանուններով ֆեյքերի են վերագրվում տարածվող ապատեղակատվությունները։

#հիբրիդային_պատերազմ»:

Տեսանյութեր

Լրահոս