Բաժիններ՝

Արտակարգ դեպք` Լոռու մարզում. ծեծի են ենթարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները. shamshyan.com

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արևաշող գյուղի 1-ին փողոցում՝ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցու մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Վահրամ Մուրադյանի, 28-ամյա Վահե Մուրադյանի և Արևաշող գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Ալեքս Ղուբաթյանի և 22-ամյա Նարեկ Թադևոսյանի միջև։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում Վահրամ Մուրադյանը ոստիկանության Սպիտակի բաժին կատարվածի մասին տեղեկացրել է և հայտնել, որ բացի նշված անձանցից, Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ ոմն Գևորգը նույնպես այդ անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր և եղբոր՝ Վահե Մուրադյանի մարմնի տարբեր մասերին։

Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանոթյունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահրամ և Վահե Մուրադյանները ծառայում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Կիրովականի բանտում»՝ որպես պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ, երկուսն էլ կոչումով արդարադատության ավագ սերժանտ են։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս