Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել

Հունվարի 1-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031