Հայկ Մարտիրոսյանը դարձել է շախմատի Իրանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Իրանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:
Մարտիրոսյանը հանդես էր գալիս «Պերսեպոլիս» թիմի կազմում: Ակումբը 9 տուրերից հետո հավաքելով 15 միավոր` գրավել է 3-րդ տեղը: Առաջին և երկրորդ հորիզոնականները 16-ական միավորներով կիսեցին «Սաիֆա Թեհրան» և «Զոբե Ահան Սպահան» թիմերը:
Հայկ Մարտիրոսյանը հավաքական անդամ է 2018 թվականից: Նախորդ տարի գրոսմայստերը դարձել է և նաև Հայաստանի չեմպիոն: Նա Մ16 տարեկանների աշխարհի չեմպիոն է: