900.000 դրամ` Գյումրու գլխավոր տոնածառի ձևափոխման համար
Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից: Այս տարի համայնքի բյուջեից քաղաքի գլխավոր տոնածառի մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ:
Այս տարի տոնածառը նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի ժամանակ որոշեց 900.000 դրամ հատկացնել տոնածառի ձևափոխման համար: «Հիմնանորոգված փողոցները այս տարի նոր ձևավորում ու լուսավորություն կունենան, այդ նպատակով էլ 10 մլն դրամ է հատկացվել»,-նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:
Արմենուհի Մխոյան