Հայկ Մարությանը՝ քաղաքին արված նվիրատվությունների մասին
«Լրագրողն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին մեքենաներ նվիրել է, ես պատասխանեցի՝ ոչ»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքին արված նվիրատվություններին։
Նրա խոսքով՝ հաջորդ օրը, երբ ներկայացրել են նվիրատուների անուները, այնտեղ Սամվել Ալեքսանյանի անունը չի եղել։
«Այդ ընկերությունների մեջ կար «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸռն, որի հիմադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։ Եթե այսօր էլ, որպես քաղաքապետի՝ ինձ հարցնեն արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը մեքենաներ նվեր տվել է Երեւան քաղաքին, կպատասխանեմ ոչ, որովհետեւ ես պաշտոնատար անձ եմ եւ քաղաքապետը չի կարող ասեկոսեների հիման վրա, ինչ-որ հայտարարություններ անել։ Ես չեմ կարող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն նույնացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,- ասել է Մարությանը:
Նվիրատվությունների շուրջ ծավալվող ապատեղեկատվության մասին
Անդրադառնում եմ քաղաքին արված նվիրատվությունների վերաբերյալ վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը։Հաջորդ գրառմամբ կհրապարակեմ այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում եմ տեսանյութում։
Gepostet von Hayk Marutyan am Freitag, 29. November 2019