Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացիների է ընդունել

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 29-ին կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ նրանց խնդիրները լսելու և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապես հերթագրված 14 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել են 12-ը:

Քաղաքացիների մեծ մասը դիմել էր Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու, տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է գտնել լուծումներ` հաշմանդամության կարգը վերականգնելու համար դիմած փրկարար ծառայության նախկին աշխատակցին աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասն աջակցություն է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս