Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են կեղծ համարանիշերով մեքենաներ
Նոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը շահագործվում էր հաշվառումից հանված ռուսական համարանիշերով։ Այս դեպքում ևս նախապատրաստված նյութերն ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային ստորաբաժանում՝ հետագա ընթացքը լուծելու։