Բաժիններ՝

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է ռուսական նոր զենք գնել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ռուսական զենք գնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գործակալությանը հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված է ռուսական զենքի մատակարարման նոր պարտավորագրերի կնքմամբ, մանրամասնությունները կհամաձայնեցվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: Պետության ղեկավարն ասել է, որ Ռուսաստան կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման արդեն կատարված պարտավորագրերը գնահատվում են 5 մլրդ դոլար:

«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել ՀԱՊԿ-ի երկրների հետ: Հատկապես ցանկանում եմ նշել համագործակցությունն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը եւ նոյեմբերի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը քննարկել է 2020 թվականին երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը ռազմական ոլորտում: «Եթե հարկ լինի, Ադրբեջանը կարող Է նոր զենք ձեռք բերել Ռուսաստանից»,-հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս