Բաժիններ՝

Կխաղա՞ Ազարը Կլասիկոյում

Հայտնի են դարձել «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքի որոշ մանրամասներ։ Նա ստացել էր վնասվածք Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի հետ խաղում (2:2):

28-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում լքեց դաշտը բժիշկների ուղեկցությամբ, և  նրան փոխարինեց Գարեթ Բեյլը:

La Sexta-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքերով՝ ակումբի բժշկական շտաբը հետազոտել է ֆուտբոլիստին և հոռետեսորեն է վերաբերվում բելգիացու շարք վերադառնալուն:

El Larguero ծրագիրը, որը հեռարձակվել է Cadena Ser ռադիոյով, հայտնում է, որ Ազարը  կարող է ժամանակ ունենալ վերականգնվելու մինչև  դեկտեմբերի 18-ին Լա Լիգայում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղը:

Marca-ի փոխանցմամբ՝ Ազարը վնասել է նույն կոճը, որը նա վնասել էր 2017 թվականի ամռանը: Այն ժամանակ նրան վիրահատություն էր անհրաժեշտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս