Բաժիններ՝

Թալիբները հավաստել են ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը. Reuters

«Թալիբան» շարժումը հավաստել է ԱՄՆ-ի հետ խաղաղ բաննակցություններ սկսելու պատրաստակամությունը, ինչի մասին ավելի վաղ Աֆղանստան կատարած այցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին նոյեմբերի 29-ին Reuters գործակալությանը հայտնել է արմատական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Եթե խաղաղ բաննակցություններն սկսվեն, դրանք կվերականգնվեն այն փուլից, որտեղ կանգ են առել»,-ասել է նա:

Գործակալության տվյալներով՝ թալիբները Կատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են անցկացնում անցած հանգստյան օրերից: Սպասվում է, որ պաշտոնական բանակցությունները կվերսկսվեն շուտով: Թրամփը նոյեմբերի 28-ին Աֆղանստանում հայտարարել է, որ «Թալիբան»-ը ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը Աֆղանստանի տարածքում իր զորակազմի թվաքանակը կրճատում է մինչեւ 8,6 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս