«10 միլիոն` օրինական թռնում եք բանակից, 5 էլ ավելացնեք` կկազմակերպենք ուղևորություն Դուբայ 2 հոգու համար»
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր օրինագիծ`
1. 10 միլիոն` օրինական թռնում եք բանակից (5 էլ ավելացնեք` կկազմակերպենք ուղևորություն Դուբայ 2 հոգու համար),
2. 20 միլիոն` կարանք դասավորենք որևէ ԲՈւՀ-ի դիպլոմ,
3. 30 միլիոնով կարող եք տեղ զբաղեցնել օրինակ ՀՖՖ գործկոմում (ծանոթ-բարեկամներին հավաքականի հետ եվրոպաներով պտտել),
4. 40 միլիոն` թաղապետ կսարքենք (հեռախոսներդ թելով կկապենք` չգողանան),
5. 50` դեպուտատ (երեք կնոպկեքը` գունավոր, ջրի շիշը ձեռներդ),
6. 60 միլիոն` հանձնաժողովի նախագահ (պադավատով, կարող եք մարդիկ կանչել հանձնաժողով ու ձեր չիմացած ոլորտներից նրանց հարցաքննել),
7. 70 միլիոն` նախարար (բանակից օրինական ազատված լինելու թուղթը հետը),
8. 80` 4 բանի նախարար (մետրոյի մշտական տոմսով),
9. 90 միլիոն` փոխվարչապետ,
10. Վարչապետ` վերտալյոտով, ասֆալտին փռելու բոլոր հարմարություններով, պատի ծեփոններով, լիքը քամակ մտնողներով, խորովածով, խաշլամայով»:
Նոր օրինագիծ`1. 10 միլիոն` օրինական թռնում եք բանակից (5 էլ ավելացնեք` կկազմակերպենք ուղևորություն Դուբայ 2 հոգու…
Gepostet von Yervand Varosyan am Donnerstag, 28. November 2019