Բաժիններ՝

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ներդրումները կիրականացնի ըստ ժամանակացույցի. ճշգրտում

«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը 2019-20 թվականներին ցանցի արդիականացման և ընդլայնման աշխատանքների նպատակով սկսված ներդրումներն իրենց տրամաբանական ավարտին կհասցնի հաստատված ժամկետներում:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնհաժողովից:

«Հանձնաժողովը «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացել է ճշգրտող տեղեկատվություն, համաձայն որի` Ընկերության 15մլն. դոլարանոց ներդրումային ծրագրի՝ ըստ ժամանակացույցի, իրականացման համար խոչընդոտող հանգամանքները վերացված են, և արդիականացման առաջին փուլով նոր 3G ցանցը կշահագործվի 2020-ի մարտի վերջին, այնուհետև տարվա ընթացքում կընդլայնվի դրա ծածկույթը»,- նշված է տեղեկատվության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս