ԱՄՆ-ի հիվանդանոցում միաժամանակ հղիացել է ութ աշխատակցուհի
ԱՄՆ-ում միաժամանակ հղիացել են Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքի ութ աշխատակցուհիներ, ինչի մասին հայտնել է WTNH հեռուստակայանը։
Նշվում է, որ նրանցից մեկն արդեն ծննդաբերել է, իսկ մնացածները գտնվում են տարբեր ժամկետներում ընդհուպ մինչեւ 33 շաբաթը: Ապագա ծննդկաններից ոմանք արդեն գիտեն երեխաների սեռը՝ երեք տղա եւ երեք աղջիկ, ներառյալ արդեն լույս աշխարհ եկած նորածինը: Մնացած երկուսի սեռը դեռ պետք է իմացվի: Այդ հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքում լույս աշխարհ է գալիս շուրջ երկու հազար նորածին, եւ հղի յոթ աշխատակցուհիները պլանավորում են ծննդաբերել հենց այնտեղ:
Ընդգծվում է, որ 44 հոգուց բաղկացած անձնակազմի համար նրանցից ութի հղիությունը ռեկորդային թիվ Է: Նման դեպքեր են պատահել Մենի նահանգի բժշկական կենտրոնում, երբ միաժամանակ հղիացել էր ինը բուժքույր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: