Բաժիններ՝

Իրանը միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման պատճառներ չի տեսնում

Եվրոպայի երկրներն ընթացիկ պայմաններում հիմքեր չունեն միջուկային գործարքի շուրջը վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման համար, որը կարող է վերականգել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Նոյեմբերի 28-ին այս կարծիքն է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Ընթացիկ հանգամանքներում միջուկային գործարքը Եվրոպայի երկրներին հիմքեր չի տալիս գործարկելու այդ մեխանիզմն ի պատասխան ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին հակազդելու Իրանի լեգիտիմ իրավունքի»,- մեջբերում է ԱԳՆ-ի պաշտնական ներկայացուցչի խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը: Նրա խոսքը դարձել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի այն հայտարարության արձագանքը, թե Փարիզը պատրաստ է գործարկելու վեճերի կարգավորման մեխանիզմը, որը նախատեսված է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս