«Գառնի-Երևան» ջրատարի կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով. «Վեոլիա Ջուր»
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Ստորև նշված բնակավայրերի և տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն:
Երևան՝
- Նուբարաշեն վարչական շրջան,
- Էրեբունի վարչական շրջան,
- Կենտրոն վարչական շրջան,
- Շենգավիթ վարչական շրջան,
Արարատի մարզ՝
- Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: