Բաժիններ՝

Ռուսաստանը ռազմական համագործակցության ծրագիր կներկայացնի ՀԱՊԿ-ի գործընկերներին

Ռուսաստանը ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում մտադիր է գործընկերներին առաջարկել ռազմական համագործակցության հնգամյա պլան՝ մինչեւ 2025 թվականը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը մտադիր է սերտորեն գործակցել ՀԱՊԿ-ի պետությունների հետ կազմակերպության օպերատիվ հնարավորություններն ընդլայնելու, մարտական պատրաստությունը եւ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի շարժունակությունը բարելավելու նպատակով: Նկատի ունեմ հնգամյա ժամանակաշրջանի համար՝ մինչեւ 2025 թվականը ՀԱՊԿ-ի շրջանակում ռազմական համագործակցության պլանի մշակումը եւ այն գործընկերներին առաջարկելը»,-ասել է Պուտինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգությաոն խորհրդի նիստում: Նա հավելել է, որ այդ պլանը կարող է երկրների ղեկավարների կողմից հաստատվել հաջորդ գագաթնաժողովում:

2020 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունն անցնում է Ռուսաստանին: Ելույթ ունենալով Բիշքեկի նստաշրջանում՝ Պուտինը շարադրել է Ռուսաստանի գերակայություններն առաջիկա ժամանակաշրջանում: «Նախեւառաջ կարեւոր ենք համարում շարունակել մինչեւ 2025 թվականը ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարության պլանաչափ, հետեւողական իրականացումը: Խոսքը վերաբերում է այն գործնական հարցերի լուծմանը, որոնք կապված են ընդհանուր սպառնալիքների կանխման կամ նվազեցման, մեր երկրների տարածքում անվտանգության ամրապնդման հետ»,-ասել է ՌԴ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս