Բաժիններ՝

«Ո՞վ է կրելու նշված որոշման չկատարման համար պատասխանատվությունը». Տիգրան Խաչիկյան

Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Կառավարության 09.08.2018թ. թիվ 880-Ն որոշմամբ սահմանվել է, որ Երևանում գտնվող և համապատասխան լիցենզիա ունեցող 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում սկսած սույն թվականի օգոստոսից պետք է առանձնացվի մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպելու նպատակով:

Ընդ որում, նախատեսվել էր, որ դրա պահպանությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:

Հիշյալ վերջնաժամկետից անցել է շուրջ չորս ամիս և մինչ օրս առկա չէ նշված որոշման կատարման մասին որևէ տեղեկատվություն:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ քրեակատարողական ոլորտի հիշյալ ռազմավարական քայլի իրացումը, որը նաև Կառավարության գործունեության ծրագրից ուղղակիորեն բխող պահանջ է, ևս ձախողված է: Նշված որոշման կատարման ամբողջ պատասխանատվությունը դրված է ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների վրա:

Հիշյալ անգործության հետևանքով առկա է Կառավարության որոշում, որը մինչ օրս մնացել է չկատարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մնում է մեկ հարցի պատասխան. ո՞վ է կրելու նշված որոշման չկատարման համար պատասխանատվությունը»:

ՀՀ Կառավարության 09.08.2018թ. թիվ 880-Ն որոշմամբ սահմանվել է, որ Երևանում գտնվող և համապատասխան լիցենզիա ունեցող 500 և…

Gepostet von Տիգրան Խաչիկյան am Donnerstag, 28. November 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս