ՀԱՊԿ-ի ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Մենք հարցեր ունեինք՝ կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ: Այսօր պետությունների ղեկավարները Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին շնորհավորեցին 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,-ասել էՍեմերիկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս