Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ՀԱՊԿ-ի բարեկամների շրջանակը. Պուտին

Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովում, որն ընթանում է Բիշքեկի Ալ Արչա նստավայրում։

Նախագահը նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը հաստատել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք ՀԱՊԿ-ի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորություն են ստեղծում:

«Այն բանից հետո, երբ այդ փաստաթղթերը կվավերացվեն կազմակերպության բոլոր անդամների կողմից, կարելի է առարկայական խոսակցություն սկսել այն պետությունների հետ, որոնք սերտ շփումներ հաստատելու շահագրգռություն ու պատրաստակամության են հայտնում»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս