Բաժիններ՝

Զելենսկու վարկանիշն ընկել է մինչև 52 տոկոս. հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է մինչեւ բնակչության աջակցության 52 տոկոս: Այդ մասին վկայում են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ)՝ նոյեմբերի 28-ին հրապարակված տվյալները։

«Նոյեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցման մասնակիցների 52 տոկոսը, բացասական՝ 19 տոկոսը: Աշնան ընթացքում այն քաղաքացիների բաժինը, որոնք դրական վերաբերմունք ունեն Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, պակասել է. սեպտեմբերին՝ 73 տոկոս, հոկտեմբերին՝ 66 տոկոս, նոյեմբերի սկզբին՝ 64 տոկոս, նոյեմբերի վերջին՝ 52 տոկոս»,-նշվում է ԿՍՄԻ-ի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, հետազոտության համաձայն, այն քաղաքացիների բաժինը, որոնք բացասական վերաբերմունք ունեն Զելենսկու նկատմամբ, աշնան ընթացքում սեպտեմբերի 7 տոկոսից նոյեմբերի վերջին հասել է 19 տոկոսի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս