Բաժիններ՝

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագծին

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահական բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

Հանձնաժողովի այսօրվա նիստում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, թե ինչի վերաբերյալ է օրենքի նախագիծը:

«Խոսքը ռազմական դրության ժամանակ մասնավոր բժշկական հիմնարկների կառավարման լիազորությունների փոխանցման մասին է պետական կառավարման լիազոր մարմնին՝ նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի այդպիսի պայմաններում առավել արդյունավետ կազմակերպել բնակչության բժշկական օգնությունը»,- ասաց Զեյնալյանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս