Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ը՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.40C