Կառավարությունը փրկարարներին 475 միլիոն 747 հազար դրամ գումար տրամադրեց
Կառավարությունն ավելացրեց Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերը։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 475 միլիոն 747 հազար դրամ։
«Սա աշխատավարձերի բարձրացման հետ կապված 3 ամսվա գումարն է, որ այս տարի դեռ չենք տվել»,- ասաց Ցոլակյանը։
ԱԻ նախարարը նշեց, որ ներկայումս փրկարարի միջին աշխատավարձը կազմում է մոտ 130 հազար դրամ, իսկ նախկինում այն 85-90 հազար դրամ էր։