Բաժիններ՝

Կործանվել է Piper PA-32R միաշարժիչ ինքնաթիռը. կան զոհեր

Կանադայի Քինգսթոն քաղաքի շրջանում կործանվել է Piper PA-32R միաշարժիչ ինքնաթիռը, որում կարող է վեց մարդ լինել, կան զոհվածներ, ինչի մասին հայտնել է Global News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով նոյեմբերի 27-ի երեկոյան: Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոել Ֆիշերը, ինքնաթիռն ընկել է անտառապատ տեղանքում: Ոստիկանությունը չի հայտնել՝ քանի մարդ է եղել օդանավում: Զոհվածների թիվը նույնպես չի ճշտվում:

«Այսօր երեկոյան հայտնաբերված աղետյալ ոչ մեծ ինքնաթիռի վերաբերյալ մենք հաստատում ենք, որ զոհվել են շատերը»,-ասված է Twitter-ում քաղաքային ոստիկանության օգտահաշվում:
Կանադայի տրանսպորտի անվտանգության խորհրդի տվյալներով՝ ինքնաթիռը գրանցված էր ԱՄՆ-ում եւ Բատոնվիլի օդանավակայանից ուղեւորվում էր Տորոնտո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930