Բաժիններ՝

Քաղաքացիները լիազորված անձի միջոցով կարող են դիմել ՔԿԱԳ գրանցումները վերականգնելու համար

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ՝ լիազորված անձի միջոցով քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար դիմելու հնարավորություն սահմանելով:

ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը հաստատելու մասին» N 995-Ն որոշման  Հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները տրվում են այն անձանց կողմից, որոնց վերաբերում են այդ գրանցումները: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ այս ձևակերպումը գործնականում խնդիրներ է առաջացնում, քանզի պահանջում է դիմումի տրամադրումը միայն այն անձանց կողմից, որոնց վերաբերում են քաղաքացիական կացության ակտերի գրանցումները: Մինչդեռ հաճախ քաղաքացիները ցանկանում են ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումներ ներկայացնել լիազորված անձի միջոցով, իսկ տվյալ ոլորտը կարգավորող նշված հրամանը այդ հնարավորությունները չի սահմանում:

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

Նախագծի ընդունմամբ  կապահովվի քաղաքացիների՝ օրենսդրությամբ լիազորված անձի միջոցով ՔԿԱԳ մարմիններ դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930