Բաժիններ՝

«Քոռ լինեմ, թոփալ լինեմ՝ մեր պահանջը պետք է ներկայացնեմ. Այդ ո՞վ է ասել, որ զինվորի մորը պետք է անտեսեն, բայց մարտի 1-ի զոհի հարազատին գումար հատկացնեն». Մարգարիտա Խաչատրյան

Զոհված զինվորների հարազատներն այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ, նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել այն փաստաթուղթը, որով մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ։

«Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ Կառավարությունն իրենց պետք է տրամադրի այդ փաստաթուղթը, որով կմտնեն դատարան և կպարզեն, թե որ օրենքի, որ կետով է 30 մլն դրամ տրամադրվել մարտի 1-ի զոհերի հարազատներին։

«Քոռ լինեմ, թոփալ լինեմ՝ մեր պահանջը պետք է ներկայացնեմ։ Այդ ո՞վ է ասել, որ զինվորի մորը պետք է անտեսեն, բայց մարտի 1-ի զոհի հարազատին գումար հատկացնեն։ Մենք նույնիսկ առաջարկել ենք, որ պատշաճ թոշակ տան զինվորի ընտանիքին, բայց դրա հետ էլ համաձայն չեն»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Ըստ նրա, այսօր իրենց ասել են, որ վարչապետը Հայաստանում չէ, ուստի իզուր են հավաքվել, բայց դա իրենց չի խանգարում. «Սա մեզ չի խանգարում, մենք մեր պահանջը մինչև վերջ տանելու ենք առաջ»,- շեշտեց Մ.Խաչատրյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930