Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ շնորհավորել իշխանություններին այն բանի կապակցությամբ, որ նրանք իրենք են արգելափակել իրենց». Բարամիձե

Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները երկաթե կառուցվածքներ են տեղադրել եւ արգելաշղթա կազմել այն փողոցներում, որոնք հարում են խորհրդարանի շենքի մուտքերին, որպեսզի խանգարեն հանրահավաքի մասնակիցներին հերթական անգամ պիկետելու օրենսդիր մարմինը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ընդդիմադիր Գիա Բարամիձեն։

«Ես ցանկանում եմ շնորհավորել իշխանություններին այն բանի կապակցությամբ, որ նրանք իրենք են արգելափակել իրենց: Սա ինչ խայտառակություն է: Սա Բեռլինյան պա՞տ է Վրաստանի մայրաքաղաքում»,- հայտարարել է Բարամիձեն լրագրողներին:

Նոյեմբերի 28-ի առավոտյան ընդդիմադիր կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ հերթական անգամ արգելափակելու շենքը: Ավելի վաղ Թբիլիսիում պիկետման փորձերն ավարտվել են հատուկ նշանակության ուժերի կողմից ակցիաների ցրմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս